Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Ով չի կարողանում արժանապատիվ կերպով պարտվել, չի կարող և հաղթել

Ով չի կարողանում արժանապատիվ կերպով պարտվել, չի կարող և հաղթել
16.04.2025 | 17:09

Գյումրիում ՔՊ-ն բոյկոտեց Ավագանու առաջին նիստը, ըստ էության, բոյկոտելով գյումրեցիների քվեն:

ՔՊ-ն և իր անհավասարակշիռ ու ոչ ադեկվատ պարագլուխը դրանով ցույց տվեցին իրենց մանր, քինախնդիր, անարժապատիվ ու թուլամորթ էությունը, ինչը վաղուցվանից գաղտնիք էլ չէր:

ՔՊ-ի պարտությունների ընթացքը շարունակվելու է:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6226

Մեկնաբանություններ